Անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը հայտնել է, թե երբ է ավարտելու կարկերան։
«Ես կանոնավոր սկսել եմ խաղալ միայն 30 տարեկանում։ Հաջորդ աշխարհի առաջնության ժամանակ լինելու եմ 33։ Կավարտեմ կարիերաս, եթե երկրորդ անգամ անընդմեջ դառնանք աշխարհի չեմպիոն»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Eltrecetv.com.ar-ը։
Հիշեցնենք, որ Մարտինեսը 2022 թ. Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա France Football-ի և ՖԻՖԱ-ի կողմից երկուական անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ։