«Սարդ-մարդը» և ռեփեր Էմինեմը մրցում են ռեփ-մենամարտում Amazing Spider-Man 2022 #1-ի նոր շապիկին, հայտնում է Marvel-ի պաշտոնական կայքը։
Շապիկին ներկայացված են նաև Marvel-ի կինոտիեզերքի այլ կերպարներ՝ Մայլս Մորալեսը, Daredevil-ը, Լյուկ Քեյջը և Ուրվական Սարդը:
«Մանկուց «Սարդ-մարդու» մեծ երկրպագու եմ եղել: Նա միանշանակ իմ լավագույն 5-յակում է: Այնպես որ «Սարդ-մարդու» հետ մենամարտելիս շապիկին հայտնվելը շատ հուզիչ է և պատիվ ինձ համար», - խոստովանել է Էմինեմը:



