Լոնդոնի «Արսենալը» տնային «Էմիրեյթս» ստադիոնի մոտ կկանգնեցնի թիմի լեգենդար մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի արձանը, հայտնում է Goal.com-ը:
«Արսենալն» արձանի տեղադրմամբ կնշի այս պահի դրությամբ Անգլիայի առաջնությունում թիմի վերջին չեմպիոնության 20-ամյակը: «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ Պրեմիեր լիգայի 2003/2004 մրցաշրջանն ավարտել էր առանց պարտության և նվաճել տիտղոսը:
Արձանի բացման արարողությանը Վենգերը ներկա կգտնվի ընտանիքի անդամների, ընկերների և 2003/2004 մրցաշրջանի չեմպիոնական կազմի հետ:
Հիշեցնենք, որ 73-ամյա մասնագետն անգլիական ակումբը գլխավորել էր 1996-2018 թվականներին:


