Logo

Էմմա Պողոսյանը՝ պատանեկան ԵԱ-ի կրկնակի չեմպիոն

00:30 / 10.07.2023• Ծանրամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ:

Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդուհին երկամարտի 225 կգ (96+129) արդյունքով լավագույնն էր: Պողոսյանը փոքր ոսկե մեդալի արժանացավ նաև հրում վարժություններում, իսկ պոկումում բավարարվեց արծաթե մեդալով: Փոխչեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մուրգվլիանին, որը գրանցեց երկամարտի 224 կգ (103+121) արդյունք: Լավագույն եռյակը եզրափակեց լեհ Կոզերա Կատարզինան՝ 182 կգ (80+102):

Հիշեցնենք, որ 2022 թվականին Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև մինչև 15 տարեկանների պայքարում:

Սա Հայաստանի թիմի 9-րդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը՝ փոխչեմպիոն (Մ17, 81 կգ) իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանն (Մ17, 40 կգ) ու Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ