Logo

Էմոցիոնալ պահվածք, իսկ հետո ներողություն. ինչ է տեղի ունեցել Մեսիի և Կոկարոյի միջև

19:14 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ատլասի» միջև Լիգայի գավաթի խաղում ուշագրավ դրվագներ են գրանցվել:

Երբ 80-րդ րոպեին մեքսիկական թիմը հաշիվը դարձրել է 1-1, Մատիաս Կոկարոն խաղընկերոջ գոլն էմոցիոնալ կերպով տոնել է Մայամիի ակումբի երկրպագուների առջև: 90+6-ին Լիոնել Մեսիի ասիստից հետո Մարսելո Վեյգանդտը հաղթանակ է կորզել տանտերերի համար, լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը պատասխանել է Կոկարոյին` գոլն էմոցիոնալ տոնելով նրա դիմաց և 1-2 խոսք ասելով:

Խաղից հետո լեգենդար ֆուտբոլիստը մոտեցել է ուրուգվայցի հարձակվողին, փոխանցել իր մարզաշապիկը և ներողություն խնդրել իր պահվածքի համար:

«Երբ մենք հաշիվը հավասարեցրինք, ես մոտիվացրի թիմակիցներիս, և Մեսին սխալ հասկացավ դա: Հետո, երբ նրանք գոլ խփեցին, նա բղավեց ինձ վրա: Երբ խաղն ավարտվեց, մենք գրկախառնվեցինք: Ես ասացի նրան. «Ի՞նչ եմ ասելու քեզ»: Ես հաղթող եմ, միշտ ուզում եմ հաղթել: Նա հասկացավ և ասաց. «Ես քեզ եմ տալիս իմ մարզաշապիկը»: Այն փաստը, որ նա եկել էր այդպես ներողություն խնդրելու, նրա մարդկային բարձր որակների վկայությունն է: 

Նա պատմության մեջ լավագույնն է։ Ես ոչինչ չէի ասի նրա մասին... Ոչ մեկի մասին։ Լուիս Սուարեսն էլ իմ կուռքն է»,- ասել է «Ատլասի» առաջատարը խաղից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ