Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ատլասի» միջև Լիգայի գավաթի խաղում ուշագրավ դրվագներ են գրանցվել:
Երբ 80-րդ րոպեին մեքսիկական թիմը հաշիվը դարձրել է 1-1, Մատիաս Կոկարոն խաղընկերոջ գոլն էմոցիոնալ կերպով տոնել է Մայամիի ակումբի երկրպագուների առջև: 90+6-ին Լիոնել Մեսիի ասիստից հետո Մարսելո Վեյգանդտը հաղթանակ է կորզել տանտերերի համար, լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը պատասխանել է Կոկարոյին` գոլն էմոցիոնալ տոնելով նրա դիմաց և 1-2 խոսք ասելով:
Messi le celebró el gol en la cara al uruguayo Cóccaro por esto y además por que más adelante el jugador del Atlas también se burlo del gol anulado del Miami 🤣👏🏼 pic.twitter.com/90234ZtSIe
— Sebas Crackbol (@Crackbol10) July 31, 2025
Messi gritándole un gol en la cara a Cóccaro.
— En Una Baldosa (@enunabaldosa) July 31, 2025
pic.twitter.com/yeDee7Obdn
Խաղից հետո լեգենդար ֆուտբոլիստը մոտեցել է ուրուգվայցի հարձակվողին, փոխանցել իր մարզաշապիկը և ներողություն խնդրել իր պահվածքի համար:
«Երբ մենք հաշիվը հավասարեցրինք, ես մոտիվացրի թիմակիցներիս, և Մեսին սխալ հասկացավ դա: Հետո, երբ նրանք գոլ խփեցին, նա բղավեց ինձ վրա: Երբ խաղն ավարտվեց, մենք գրկախառնվեցինք: Ես ասացի նրան. «Ի՞նչ եմ ասելու քեզ»: Ես հաղթող եմ, միշտ ուզում եմ հաղթել: Նա հասկացավ և ասաց. «Ես քեզ եմ տալիս իմ մարզաշապիկը»: Այն փաստը, որ նա եկել էր այդպես ներողություն խնդրելու, նրա մարդկային բարձր որակների վկայությունն է:
Նա պատմության մեջ լավագույնն է։ Ես ոչինչ չէի ասի նրա մասին... Ոչ մեկի մասին։ Լուիս Սուարեսն էլ իմ կուռքն է»,- ասել է «Ատլասի» առաջատարը խաղից հետո:


