Logo

Էնցո Ֆերնանդես. «Երբ տեղափոխվեցի «Չելսի», այստեղ խառնաշփոթ էր»

18:30 / 14.05.2024Ֆուտբոլ
null

«Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատմել է, թե ինչ է փոխվել լոնդոնյան ակումբում նրա տեղափոխության ժամանակների համեմատ:

«Երբ 1,5 տարի առաջ տեղափոխվեցի «Չելսի», այստեղ խառնաշփոթ էր: Թիմում չափազանց շատ ֆուտբոլիստ կար: Պոչետինոյի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց: Նա կարգապահություն բերեց, աշխատանքային էթիկան նոր մակարդակի բարձրացավ: Հիմա թիմը լիարժեք է աշխատում:

Ես թիմի կողքին լինելու համար 8 ամիս ցավերով ու սրսկումներով էի խաղում, բայց հետո ստիպված էի վիրահատման որոշում կայացնել»,- արգենտինացու խոսքն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Ֆերնանդեսը 2022 թվականին է Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվել «Չելսի», որը 121 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ 23-ամյա արգենտինացին դարձել էր ֆուտբոլի պատմության ամենաթանկ կիսապաշտպանը։ Այժմ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ