Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը չի կարողանա օգնել Արգենտինայի հավաքականին Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է լրագրող Գաստոն Էդուլան:
23-ամյա ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը մի քանի անգամ խնդրել է բաց թողնել իրեն, սակայն մերժում է ստացել:
Հիշեցնենք, որ Էնցո Ֆերնանդեսն ավարտված մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 40 հանդիպում, դարձել է 7 գոլի և 3 ասիստի հեղինակ: