Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի ծրագրերի մասին:
«Մենք չենք ցանկանում ֆուտբոլիստների տրանսֆերները վաճառել հունվարին, բայց այն տղաները, որոնք քիչ խաղաժամանակ են ստանում և դժգոհ են իրենց կարգավիճակից, հավանաբար կցանկանան հեռանալ: Այդ դեպքում կտեսնենք, թե ինչ կլինի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ «Չելսին» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 15 տուրից հետո 34 միավորով երկրորդ տեղում է և ընդամենը 2 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»:


