Logo

Էնցո Մարեսկան որակազրկվել է և տուգանվել

21:21 / 15.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան որակազրկվել է Պրեմիեր լիգայի մեկ խաղով և տուգանվել 80 հազար ֆունտով, հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) մամուլի ծառայությունը։

«Մարեսկան որակազրկվել և տուգանվել է «Լիվերպուլի» դեմ խաղում (2-1) ոչ պատշաճ վարքագծի համար։ Իտալացի մասնագետն ընդունել է իր մեղքը»,- նշված է FA-ի պաշտոնական հայտարարության մեջ։

«Լիվերպուլի» դեմ խաղում Մարեսկան ավելացված 6-րդ րոպեին գրանցված հաղթական գոլից հետո հաջողությունը տոնել էր ֆուտբոլիստների և «Սթեմֆորդ Բրիջում» հավաքված երկրպագուների հետ։

45-ամյա մասնագետը «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ 8-րդ տուրի հանդիպմանը չի ղեկավարի «Չելսիի» խաղը մարզչական գոտուց։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ