Logo

Էնդի Մարեյը դուրս է եկել Նյուպորտի մրցաշարի 1/4 եզրափակիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:31 / 14.07.2022• Թենիս
Էնդի Մարեյ

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դուրս է եկել Նյուպորտում (ԱՄՆ) ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում Մարեյը 4:6, 6:2, 6:1 հաշվով հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Մաքս Պերսելին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 23 րոպե։

Մարեյը կիսաեզրափակիչի ուղեգիրը հուլիսի 15-ին կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ։

Նյուպորտի մրցաշարի մրցանակային ֆոնդը 594,950 հազար դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ