Logo

Էնդի Քերոլը հեռացել է «Բորդոյից»

14:09 / 21.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիացի հարձակվող Էնդի Քերոլը հեռացել է «Բորդոյից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը որոշել են խզել 2026 թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։ Անգլիացի ֆուտբոլիստը կվերադառնա հայրենիք` ընտանիքին ավելի մոտ լինելու համար։

36-ամյա Քերոլը նախորդ տարվա սեպտեմբերին էր միացել ժիրոնդական ակումբին, 23 խաղում խփել է 11 գոլ, կատարել 2 ասիստ։ Նա 2024/25 մրցաշրջանում «Բորդոյի» գլխավոր ռմբարկուն էր։

«Բորդոն» ֆինանսական խնդիրների պատճառով հանդես է գալիս երկրի չորրորդ լիգայում։ Անվանի ակումբը 48 միավորով չորրորդ տեղն է զբաղեցրել առաջնությունում` չկարողանալով նվաճել Լիգա 3-ի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ