Transfermarkt-ը կազմել է մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների ամենաթանկարժեք տրանսֆերների ցանկը: Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» առաջին տեղում է:
Իսպանական ակումբը 16-ամյա հարձակվողի համար վճարել է 72 միլիոն եվրո: Բրազիլացին նոր ակումբին կմիանա 2024 թվականին, երբ լրանա նրա 18 տարեկանը:
Թոփ 10
- Էնդրիկ (72 միլիոն եվրո, «Պալմեյրասից» տեղափոխվել է «Ռեալ»)
- Ռոդրիգո (45 միլիոն եվրո, «Սանթոսից»՝ «Ռեալ»)
- Վինիսիուս Ժունիոր (45 միլիոն եվրո, «Ֆլամենգոյից»՝ «Ռեալ»)
- Ֆաբիո Սիլվա (40 միլիոն եվրո, «Պորտուից»՝ «Վուլվերհեմփթոն»)
- Լյուկ Շոու (37.5 միլիոն եվրո, «Սաութհեմփթոնից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Ուեյն Ռունի (37 միլիոն եվրո, «Էվերտոնից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Ռենատու Սանշեշ (35 միլիոն եվրո, «Բենֆիկայից»՝ «Բավարիա»)
- Ալեսանդրո Բաստոնի (31.1 միլիոն եվրո, «Ատալանտայից»՝ «Ինտեր»)
- Էդուարդո Կամավինգա (31 միլիոն եվրո, «Ռենից»՝ «Ռեալ»)
- Անտոնիո Կասանո (31 միլիոն եվրո, «Բարիից»՝ «Ռոմա»)


