Logo

Էնդրիկը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում

16:06 / 16.10.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» հարձակվող Էնդրիկն առաջիկա հունվարին կարող է փոխել ակումբը, հայտնում է ESPN-ը:

Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը», կա հետաքրքրություն նաև եվրոպական այլ ակումբներից: Էնդրիկն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի խաղացել վնասվածքի պատճառով, որը ֆուտբոլիստը ստացել էր մայիսին: Վնասվածքից բացի, այլ պատճառներ էլ կան, որոնք կրճատում են տաղանդավոր երիտասարդի խաղաժամանակը Մադրիդում՝ անկայուն խաղն ու մեծ մրցակցությունը կազմում:

Նախորդ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 356 րոպե է անցկացրել Լա լիգայում, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 134:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ