Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Շոտլանդիայի հավաքականում պատմական ռեկորդ է գրանցել։
30-ամյա ֆուտոբլիստը Ֆինլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղը (2-2) սկսկել է մեկնարկային րոպեներից և ավագի թևկապով 49-րդ հանդիպումն անցկացրել ազգային թիմում։
Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը գրում է, որ Ռոբերտսոնը հավաքականում դարձել է ավագի թևկապով ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը և գերազանցել Ջորջ Յանգի ցուցանիշը։
Յանգը Շոտլանդիայի հավաքականում հանդես է եկել 1946-1957 թվականներին։ Էնդրյու Ռոբերտսոնը հավաքականում նորամուտը նշել է 2014 թ. մարտից և 71 խաղում խփել 3 գոլ, կատարել 10 ասիստ։
Սթիվ Կլարկի գլխավորած հավաքականը մասնակցելու է հունիսի 14-ից Գերմանիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը և նույն օրը բացման խաղում մրցելու է տանտերերի դեմ։ Շոտլանդացիները Եվրո-2024-ի A խմբում կհանդիպեն նաև Շվեյցարիայի ու Հունգարիայի հավաքականներին։