Անգլիայի առաջնության 4-րդ տուրում «Բորնմութի» նկատմամբ «Լիվերպուլի» տարած 9-0 հաշվով հաղթանակը Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդի կրկնություն է:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիս Դիասը, մեկական գոլ խփեցին Հարվի Էլիոտը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկն ու Ֆաբիո Կարվալյուն: Մերսիսայդյան ակումբի օգտին ևս մեկ գոլ գրանցեց մրցակցի պաշտպան Քրիս Մեֆամը:
«Լիվերպուլն» այս ցուցանիշով միացավ «Լեսթերին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»: Վերջինը 2 հաղթանակ է գրանցել 9-0 հաշվով:
VNews-ը ներկայացնում է Պրեմիեր լիգայի այն հանդիպումները, որոնցում թիմերը հաղթել են 7, 8 և ռեկորդային՝ 9 գնդակի տարբերությամբ:

7 գոլի տարբերությամբ
- «Բլեքբերն Ռովերս» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 7-0 (1995/96)
- «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնսլի»՝ 7-0 (1997/98)
- «Նոթինգեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-8 (1998/99)
- «Արսենալ» - «Էվերթոն»՝ 7-0 (2004/05)
- «Արսենալ» - «Միդլսբրո»՝ 7-0 (2005/06)
- «Միդլսբրո» - «Մանչեսթեր Սիթի»՝ 8-1 (2007/08)
- «Չելսի» - «Սթոք Սիթի»՝ 7-0 (2009/10)
- «Մանչեսթեր Սիթի» - «Նորվիչ»՝ 7-0 (2013/14)
- «Քրիստալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 0-7 (2020/21)
- «Չելսի» - «Նորվիչ»՝ 7-0 (2021/22)
- «Մանչեսթեր Սիթի» - «Լիդս»՝ 7-0 (2021/22)
8 գոլի տարբերությամբ
- «Նյուքասլ» - «Շեֆիլդ Ուենսդեյ»՝ 8-0 (1999/00)
- «Տոտենհեմ» - «Ուիգան»՝ 9-1 (2009/10)
- «Չելսի» - «Ուիգան»՝ 8-0 (2009/10)
- «Չելսի» - «Ասթոն Վիլա»՝ 8-0 (2012/13)
- «Սաութհեմփթոն» - «Սանդերլենդ»՝ 8-0 (2014/15)
- «Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 8-0 (2019/20)
9 գոլի տարբերությամբ
- «Մանչեսթեր Յունայթեդ» - «Իպսվիչ Թաուն»՝ 9-0 (1994/95)
- «Սաութհեմփթոն» - «Լեսթեր»՝ 0-9 (2019/20)
- «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 9-0 (2020/21)
- «Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 9-0 (2022/23)


