Logo

Էնրիկե. «Այս հաղթանակն իսկական հրաշք էր մեզ համար»

10:33 / 14.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն TNT Sports-իի հետ հարցազրույցում մեկնաբանել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում տարած հաղթանակը:

««Տոտենհեմը» խաղի մեծ հատվածում շատ ավելի լավ տեսք ուներ, նրանք ավելի ինտենսիվ էին, և դա բնական է. նրանք ավելի շատ ժամանակ ունեին՝ պատրաստվելու այս հանդիպմանը: 

Սակայն ֆուտբոլը երբեմն անկանխատեսելի է: Կարելի է ասել՝ բախտավոր էինք, որ նման խաղում կարողացանք հաղթել: Հաշվի առնելով խաղի ընթացքն ու բոլոր հանգամանքները՝ այս հաղթանակն իսկական հրաշք էր մեզ համար»,- ընդգծել է իսպանացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ