Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին:
«Որոշ խաղացողներ պատասխան խաղից առաջ որակազրկման վտանգի տակ են, բայց, միանշանակ, չեմ մտածում այդ մասին։ Ցանկանում եմ, որ խաղան «Բարսելոնայի» բոլոր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, այդ թվում` Գավին, նույնիսկ, եթե դա անհնար է։ Ցանկանում եմ, որ «Բարսան» դաշտ դուրս գա լավագույն ֆուտբոլիստներով, քանի որ այս դիմակայությունն ինձ համար մեծ մարտահրավեր է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
ՊՍԺ - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին ու կլինի «Fast Sports»-ի ուղիղ եթերում։


