ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան.
«Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դա որևէ կասկած չի հարուցում։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։
Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված է միայն այն դարպասապահի խաղաոճով, որն անհրաժեշտ է իմ թիմին»,- ասել է իսպանացի մասնագետը։
Կարդացեք նաև`


