Logo

Էնրիկե. «Իհարկե, Դեմբելեն կխաղա «Բավարիայի» դեմ»

22:59 / 03.11.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում կայանալիք տնային խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուսման Դեմբելեն լավ վիճակում է։ Նա վերջին երկու շաբաթների ընթացքում անցկացրել է բոլոր մարզումները, խաղացել է։ Նա բարելավում է իր ֆիզիկական վիճակը։ Իհարկե, կխաղա։ Նա պատրաստ է մրցակցությանը։ Վաղը մենք կորոշենք, թե որքան ժամանակ կանցկացնի խաղադաշտում:

Բոլոր խաղերը կարևոր են, բայց կարծում եմ, որ մեր խաղացանկը շատ դժվար է։ Մենք պետք է միավորներ վաստակենք հնարավորինս շուտ։ Մենք դա արել ենք Չեմպիոնների լիգայի նախորդ երեք խաղում. ուզում ենք նույնն անել նաև վաղը:

«Բավարիան» չի փոխի խաղաոճը: Կարծում եմ` կարող ենք հաղթահարել նրանց պրեսինգը: Պետք է լուրջ խնդիրներ առաջադրել մրցակցին: Տանն ենք խաղալու, հուսով եմ` երկրպագուները հիանալի ժամանակ կանցկացնեն»,- ասել է իսպանացի մասնագետը:

ՊՍԺ - «Բավարիա» խաղը տեղի կունենա նոյեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ