Logo

Էնրիկե. «Կեղծ տեղեկություններ են քննարկվում»

20:37 / 02.04.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ինքը կոնֆլիկտ ունի թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

Հաղորդվում էր այն մասին, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Մարսելի» դեմ Լիգա 1-ի 27-րդ տուրի արտագնա խաղի (2-0) 65-րդ րոպեին փոխարինվելուց հետո վիրավորական արտահայտություն է հնչեցրել իսպանացի մասնագետի հասցեին:

«Բոլորը կեղծ տեղեկություններ են քննարկում։ Դա հորինված պատմություն է, որը շահարկվում է մամուլում: Ես շատ գոհ եմ իմ խաղացողներից, այդ թվում՝ Կիլիանից: Նա միշտ իրեն արժանապատիվ է պահում»,- Էնրիկեի խոսքը մեջբերում France24-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին: Ավելի վաղ հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մբապեն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ փարիզյան գրանդից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ