«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Էնթոնի Դևիսը, ի տարբերություն խաղընկերների, բավականին զուսպ է գտնվել «Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ խաղում իր ակումբակից Լեբրոն Ջեյմսի պատմական նետումից հետո, հայտնում է Usatoday.com-ը:
Երրորդ քառորդի վերջում ամերիկացի բասկետբոլիստը կարիերայում միավորների քանակով գերազանցել էր NBA-ի լեգենդ Կարիմ Աբդուլ-Ջաբարի ցուցանիշը և դարձել լիգայի պատմության լավագույն ռմբարկու: 38-ամյա Ջեյմսն ակտիվում ունի 38 390 միավոր, իսկ Աբդուլ-Ջաբարը՝ 38 387:
Թիմակիցները Լեբրոնի նետումից հետո մեծ խանդավառությամբ ծափահարել են, սակայն Էնթոնի Դևիսը, որն այդ պահին պահեստայինների նստարանին էր, տեղից վեր չի կացել և չի ծափահարել:
«Ինձ համար մեծ պատիվ էր թիմակցի կարգավիճակում ներկա գտնվել այդ իրադարձությանը»,- ասել է Դևիսը խաղից հետո:




