Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» 9 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը, «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հեթ-տրիկի օգնությամբ 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ, իսկ առաջին կեսից 10 ֆուտբոլիստով մնացած «Չելսին» տանը հաղթեց «Լեսթերին»՝ 2-1:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Ռոբերտո Ֆիրմինոն ու Լուիս Դիասը, մեկական գոլ խփեցին Հարվի Էլիոտը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկն ու Ֆաբիո Կարվալյուն: Մերսիսայդյան ակումբի օգտին ևս մեկ գոլ գրանցեց մրցակցի պաշտպան Քրիս Մեֆամը:
«Մանչեսթեր Սիթիից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ևս մեկ գոլ խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։ «Քրիստալ Փելասից» աչքի ընկավ դանիացի պաշտպան Յոակիմ Անդերսենը, թիմի օգտին ևս մեկ գոլ խփեց «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը:
«Չելսիից» հաղթական դուբլ գրանցեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստեռլինգը, իսկ «Լեսթերի» միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը: Լոնդոնյան ակումբի կազմում 28-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալախերը:
«Մանչեսթեր Սիթին» 10 միավորով գլխավորում է աղյուսակը, «Լիվերպուլը» 5 միավորով 8-րդն է, «Չելսին» 7 միավորով 6-րդ տեղում է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
«Լիվերպուլ» - «Բորնմութ»՝ 9-0 (տեսանյութ)
Լուիս Դիաս, 3, 85, Հարվի Էլիոտ, 6, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 28, Ռոբերտո Ֆիրմինո, 31, 63, Վիրջիլ վան Դեյկ, 45, Քրիս Մեֆամ (ինքնագոլ), 46, Ֆաբիու Կարվալյու, 80
«Մանչեսթեր Սիթի» - «Քրիստալ Փելաս»՝ 4-2 (տեսանյութ)
Բեռնարդու Սիլվա, 53, Էրլինգ Հալանդ, 62, 70, 81 - Ջոն Սթոունզ (ինքնագոլ), 4, Յոակիմ Անդերսեն, 21
«Չելսի» - «Լեսթեր»՝ 2-1 (տեսանյութ)
Ռահիմ Ստեռլինգ, 47, 63 - Հարվի Բարնս, 67
Հեռացում՝ Քոնոր Գալախեր («Չելսի»), 28


