Logo

Եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

13:21 / 17.02.2023Աթլետիկա
Լևոն Աղասյան-2023

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանում փետրվարի 18-ին նախատեսված միջազգային մրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մասնակիցները կվիճարկեն աշխարհի չեմպիոնուհի, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Օլգա Ռիպակովայի անվան մրցանակները: Ռիպակովան մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր փետրվարի 13-ին:

Հիշեցնենք, որ Լևոն Աղասյանը և Հայաստանի մեկ այլ եռացատկորդ Յանա Սարգսյանը հաջորդ ամիս Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մարտի 2-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ