Աշխարհի նախկին առաջին ռակետ Անժելիկա Կերբերը Փարիզի Օլիմպիական խաղերից հետո կավարտի կարիերան։ Այդ մասին 36-ամյա գերմանացի թենիսիստուհին հայտնել է սոցցանցերում։
«Սա կլինի իմ վերջին պրոֆեսիոնալ մրցաշարը: Ամբողջ սրտով սիրում եմ այս սպորտաձևը և երախտապարտ եմ այն հիշողությունների և հնարավորությունների համար, որոնք ինձ տվել է թենիսը»,- գրել է Կերբերը:
Փարիզ-2024-ում Անժելիկա Կերբերը հանդես կգա կանանց մենախաղում, ինչպես նաև զուգախաղում՝ հայրենակցուհի Լաուրա Զիգեմունդի հետ։
Հիշեցնենք, որ Կերբերը կարիերայի ընթացքում 3 տիտղոս է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2016-ին նա հաղթել է Australian Open-ում և US Open-ում, իսկ 2018-ին՝ «Ուիմբլդոնում»: Գերմանացի թենիսիստուհին նաև արծաթե մեդալ է նվաճել Ռիո-2016 Օլիմպիական խաղերում:


