Logo

Եռակի օլիմպիական չեմպիոնը կորոնավիրուսով է վարակվել

23:10 / 29.07.2024Ջրային մարզաձևեր
null

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, բրիտանացի լողորդ Ադամ Փիթին կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է Մեծ Բրիտանիայի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

29-ամյա մարզիկը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում 100 մետր բրաս մրցաձևում արծաթե մեդալակիր դառնալուց հետո կոկորդի բորբոքվածություն է ունեցել, անմիջապես կորոնավիրուսի թեստ է հանձնել, արդյունքը դրական է եղել:

Փիթին հույս ունի, որ կհասցնի կազդուրվել մինչև թիմային փոխանցումալողի մրցումը, որը կանցկացվի շաբաթվա ավարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ