2024/25 մրցաշրջանում «Նոայում» հանդես եկած վինգեր Էրալդո Չինարին սոցցանցերում հրապարակում է արել և հրաժեշտ տվել ակումբին.
«Իմ ժամանակը «Նոայում» ավարտվեց, բայց ինչպիսի՜ տարի ունեցանք` դառնալով Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցելով Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։
Հպարտ եմ, որ այս ճամփորդության մի մասն եմ եղել։ Անչափ շնորհակալ եմ իմ թիմակիցներին, անձնակազմին և հիանալի երկրպագուներին, որոնք մեզ ամեն քայլափոխի աջակցել են։ «Նոան» միշտ կլինի իմ կարիերայի հատուկ գլուխը»,- գրել է ալբանացի ֆուտբոլիստը։
28-ամյա եզրայինը «Նոայում» 43 խաղում 16 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։
Նախնական տեղեկություններով` Չինարին պայմանագիր կստորագրի Սաուդյան Արաբիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Ջաբալայնի» հետ։


