NBA Europe նորաստեղծ մրցաշարը կմեկնարկի 2027 թվականի հոկտեմբերին, հայտարարել է մրցաշարի գործադիր տնօրեն Ջորջ Այվազօղլուն, հաղորդում է BasketNews-ը:
Մրցաշարին կմասնակցեն թիմեր Եվրոպայի 7 տարբեր երկրների 12 քաղաքներից: Թիմեր կմասնակցեն Լոնդոնից և Մանչեսթերից (երկուսն էլ` Միացյալ Թագավորություն), Հռոմից ու Միլանից (երկուսն էլ` Իտալիա), Բարսելոնայից և Մադրիդից (երկուսն էլ` Իսպանիա), Փարիզից ու Լիոնից (երկուսն էլ` Ֆրանսիա), Բեռլինից և Մյունխենից (երկուսն էլ` Գերմանիա), Ստամբուլից (Թուրքիա)։
«NBA-ի և NBA Europe-ի թիմերի մասնակցությամբ ևս նախատեսում ենք մրցաշար անցկացնել: NBA-ի գավաթ կլինի` ամերիկյան ու եվրոպական թիմերի մասնակցությամբ: Այս մրցաշարն էլ նման կլինի ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը»,- ասել է NBA Europe-ի գործադիր տնօրենը:


