Logo

«Երբեք չենք հավանել սպասարկման այս կետը». «Ռուբինի» հումորային հրապարակումը «Կրասնոդարի» «OZON» ստադիոնի վերաբերյալ

17:12 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Կազանի «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի արտագնա խաղում 1-2 հաշվով «Կրասնոդարին» պարտվելուց հետո սոցցանցերում մրցակցի «OZON» ստադիոնի վերաբերյալ հումորային հրապարակում է կատարել:

«Երբեք չենք հավանել սպասարկման այս կետը, այստեղ միշտ խնդիրներ կան»,- գրել է կազանյան ակումբի մամուլի ծառայությունը` մեկ աստղ գնահատելով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել «Ռուբինի» դեմ խաղում: «Կրասնոդարը» հաղթել է 2-1 հաշվով և 61 միավորով առաջին տեղում է:

Մուրադ Մուսաևի թիմն առաջնության ավարտից երեք տուր առաջ 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն «Զենիթին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ