Logo

«Երբեք խնդիրներ չեմ ունեցել «Ռեալի» հետ և չեմ ունենա». Անչելոտիի հայտարարությունն ու «Ռեալի» հայտացուցակը

16:53 / 03.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Սելտայի» դեմ առաջիկա հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև մրցաշրջանի ավարտն իր կարիերայի վերաբերյալ հայտարարություն չի անի:

«Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել «Ռեալի» հետ և չեմ ունենա: Ես հարգում եմ «Ռեալին» և սիրում եմ այս ակումբը: Այնպես որ, չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչ կլինի իմ կարիերայում մայիսի 25-ից հետո»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

«Արքայական ակումբը» հրապարակել է Վիգոյի թիմի դեմ հանդիպման հայտացուցակը, որտեղ չի ընդգրկվել բրազիլացի վինգեր Ռոդրիգոն: DAZN-ի լրագրող Սերխիո Կիրանտեի տեղեկություններով՝ Ռոդրիգոյի՝ հայտացուցակից դուրս մնալու պատճառը մրսածությունն ու ջերմությունն են:

«Ռեալի» հայտացուցակը.

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին և ժամը 16:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: 

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ