Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող երեք ակումբ հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով, հաղորդում է Marca-ն:
24-ամյա ֆրանսիացին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել Մբապեին և սպառնացել, որ գալիք ամբողջ մրցաշրջանը նա կանցկացնի պահեստայինների նստարանին, եթե այս ամառ չհեռանա կամ չերկարաձգի պայմանագրի ժամկետը:
Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
2022/23 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 180 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


