Պաշտպաններ սերբ Ուրոշ Ստոյանովիչը, չեռնոգորցի Պերիշա Պեշուկիչը և ռուս վինգեր Նիկոլայ Պրուդնիկովը հեռացել են «Ուրարտուից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երեք Ֆուտբոլիստի պայմանագիրն էլ լրացել է, և կողմերը որոշել են չերկարաձգել այն։
Ստոյանովիչը նախորդ ամռանն էր միացել «Ուրարտուին» և մասնակցել է 23 հանդիպման։
Պեշուկիչը, որը նույնպես 2023 թ. ամառվանից էր խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմում, 19 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
Պրուդնիկովը 27 խաղում դարձել է 4 գոլի ու 3 գոկային փոխանցման հեղինակ։


