Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երեք անդամներ դուրս են եկել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ:
Արգիշտի Հակոբյանը (67 կգ) կիսաեզրափակիչում հաղթել է ռումինացի Ալեքսանդր Սովաչին, Նորայր Հակոբյանը (86 կգ) առավելության է հասել ընդունող երկրի մեկ այլ ներկայացուցչի՝ Դրագոս Բադեայի նկատմամբ, իսկ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը (92 կգ) հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պերեզինովին։ Գերծանր քաշային Միսակ Տեպանյանն էլ կիսաեզրափակիչում պարտվել է և բավարարվել բրոնզե մեդալով:
Եզրափակիչները տեղի կունենան փետրվարի 18-ին:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


