Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
- Հունիսի 6 - «Գայանե»
- Հունիսի 7- «Դիմակահանդես»
- Հունիսի 8 - «Սպարտակ»
Մուտքն ազատ է:


