Միջազգային կարգի մրցավար, երևանցի Նարեկ Շիրինյանը նշանակվել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի 2023 թվականի առաջնության Վրաստան – Հունգարիա ընտրական հանդիպման պահեստային մրցավար, տեղեկացնում է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի կայքը։
Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին Թբիլիսիում։ Երկու երկրների ազգային հավաքականների մրցավեճի մրցավարներն են Ռայմոնդ Համբերգը (Նիդեռլանդներ) և Ալեքսանդրա Բալանջիչը (Սերբիա)։
Վերջերս Շիրինյանը սպասարկել էր Վրաստանում անցկացված մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները և արժանացել էր բարձր գնահատականների։ Այդ մրցաշարում նա կարմիր քարտով խաղահրապարակից հեռացրել էր Սերբիայի հավաքականի մարզչին։


