Logo

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:27 / 15.06.2024Բռնցքամարտ
null

«Դինամո» մարզադահլիճում առաջին անգամ անցկացվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» անվանումով բռնցքամարտի միջազգային մրցաշար: Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե մեդալ են նվաճել:

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Տղամարդիկ

51 կգ՝ Բարեղամ Հարությունյան (Հայաստան)
57 կգ՝ Գոռ Ազիզյան (Հայաստան)
63,5 կգ՝ Լաշա Գագնիձե (Վրաստան)
71 կգ՝ Արմեն Մաշաքարյան (Հայաստան)
80 կգ՝ Համլետ Հարությունյան (Հայաստան)
92 կգ՝ Իշխան Հովսեփյան (Հայաստան)
+ 92 կգ՝ Ռոզեդեն Սաֆարի (Իրան)

Կանայք

54 կգ՝ Տաթև Խաչատրյան (Հայաստան)
57 կգ՝ Ջուլիետա Լալայան (Հայաստան)
66 կգ՝ Դիանա Դիջիթ (Հունգարիա)
75 կգ՝ Անժելիկա Հարությունյան (Ռուսաստան)

Բացի Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներից, մրցաշարին մասնակցել են ևս 6 երկրների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը FastNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի մրցաշարն ամեն տարի կանցկացվի:

«Սա լինելու է շարունակական, տարեցտարի մասնակից երկրների քանակը կավելանա: Մյուս տարվանից այս մրցաշարին կմասնակցեն միայն տղամարդիկ:

Օգոստոսին «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով նաև թենիսի մրցաշար կանցկացնենք»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա