Logo

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին կմասնակցեն 9 երկրի ներկայացուցիչներ

18:15 / 12.04.2025Բռնցքամարտ
null

Ապրիլի 14-19-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի մեծահասակների միջազգային մրցաշարը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Այս մրցաշարն առաջին անգամ ներառվել է Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական մրցաշարային օրացույցում։ Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Պաղեստինի և Մոլդովայի ներկայացուցիչները։

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի մեծաքանակ թիմով՝ ավելի քան 30 բռնցքամարտիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ