«Միկա» մարզադահլիճում ավարտված «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 6 ներկայացուցիչ ոսկե մեդալ է նվաճել:
Եզրափակիչներում հաղթել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանը նվաճել է նաև 8 արծաթե և 10 բրոնզե մեդալ: