Երևանի «Միկա» մարզադահլիճում ընթացող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը բոլոր քաշային կարգերում եզրափակիչի մասնակից ունի: Եզրափակիչները կանցկացվեն ապրիլի 19-ին:
Եզրափակիչ են դուրս եկել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արմեն Մաշակարյանը (67 կգ), Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):