Logo

Երևանում կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

17:40 / 14.03.2024Ֆուտզալ
null

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 14-ին կայացավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի «4-ի եզրափակիչի» վիճակահանությունը։

Կիսաեզրափակիչում կկայանա երկու պորտուգալա-իսպանական դիմակայություն։ «Բարսելոնան» և «Սպորտինգը» կմրցեն իրար հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Պալմա Ֆուտզալը» և «Բենֆիկան»: «Պալմա Ֆուտզալի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։

Արարողությունը վարում էին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն ու երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը ելույթով բացեց միջոցառումը։ Բեմահարթակ բարձրացավ նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որին հանձնեցին մրցաշարի գավաթը։ Վիճակահանությանը մասնակցեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր խաղերը տեղի կունենան Երևանի Մարզահամերգային համալիրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ