«Միկա» մարզադահլիճում ավարտվել է «Երևանի քաղաքապետի գավաթ» բասկետբոլի միջազգային մրցաշարը:
Եզրափակիչում մրցել են «Երևանը» և ղազախական «Ատիրաուն»: Հայկական թիմը հաղթել է 79-68 հաշվով և նվաճել գավաթը:
Երրորդ տեղի համար խաղում էլ ռուսական «Չելբասկետը» 81-78 հաշվով հաղթել է Հայաստանի Մ16 հավաքականին: