«Երևանը» պաշտպանեց ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնի տիտղոսը:
«Լեոսթանդքոյինի» դեմ եզրափակիչ շարքի երրորդ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով, «Երևանը» լրացուցիչ ժամանակում առաջ անցավ հաշվի մեջ և հաղթեց՝ 5-4: «Երևանը» դիմակայությունում հաղթեց 2-1 հաշվով:
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ
Եզրափակիչ, երրորդ խաղ
«Լեոսթանդքոյին» - «Երևան»՝ 4-5
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն


