Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության 9-16-րդ տեղերի համար խաղում 65-76 հաշվով պարտվել է Պորտուգալիայի թիմին:
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը կրկին Յուրա Մելիքյանն էր, որը դաբլ-դաբլ է գրանցել` 16 միավոր և 13 ռեբաունդ: Մելիքյանը նաև երեք ասիստ է կատարել:
Հայաստանի հավաքականը 13-16-րդ տեղերի համար պայքարում հուլիսի 19-ին կմրցի Դանիայի թիմի դեմ: