Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ավարտել է ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:
Հայաստանի թիմը 15-16-րդ տեղերի համար խաղում 80-82 հաշվով պարտվել է Ավստրիայի հավաքականին: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դենիել Սանամյանն էր, որը վաստակել է 12 միավոր, գրանցել 9 ռեբաունդ և 3 խլում:


