Անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը մայիսի 3-ին Մոնրեալում մենամարտ կանցկացնի կանադացի Շաքիլ Ֆինի հետ:
Բազինյանը կփորձի պաշտպանել երկրորդ միջին քաշային կարգի NABA և NABF չեմպիոնական գոտիները։ Կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:
Հիշեցնենք, որ Կանադայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 32 մենամարտերում հաղթել է: Շաքիլ Ֆինը 30 մենամարտում ունի 26 հաղթանակ, երեք պարտություն և մեկ ոչ-ոքի: Կանադացին նախորդ 5 անընդմեջ մենամարտերում հաղթել է: