Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Էրիկ Բաղդասարյանը լավագույն արդյունքը ցույց տվեց զուգափայտերի վարժությունում ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 13.600 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Գաբրիել Լանգտոն (13.566), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ իսպանացի Դանիել Կարո Կարիոնը (13.400)։


Ավելի վաղ Էրիկ Բաղդասարյանը 13.000 միավորով 4-րդ տեղն էր զբաղեցրել օղակներ վարժությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից 14-ամյա Համլետ Մանուկյանը փոխչեմպիոն էր դարձել նժույգ թափեր ու օղակների վարժություններում։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական թիմի բոլոր ներկայացուցիչները հաղթահարել էին որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ, իսկ մեծահասակների կազմից եզրափակչին մասնակցելու է 4 մարզմանմարզիկ:


