Logo

Էրիկ Դայերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բավարիայից»

14:58 / 02.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, հայտնում է գերմանական գրանդի մամուլի ծառայությունը:

«Ռեկորդմեյստերի» ղեկավարությունը պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ էր վարում 31-ամյա անգլիացու հետ, սակայն ֆուտբոլիստը որոշել է կարիերան այլ տեղ շարունակել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դայերը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիական «Մոնակոյի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Դայերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ