Logo

Էրիկ Գասպարյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

13:10 / 16.07.2024Շախմատ
null

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Արայի Մանուկյանը 7.5 միավորով զբաղեցրել է երրրորդ տեղը:

Մրցանակակիրների շարքում է նաև վարպետի թեկնածու Նարեկ Ղիմոյանը, որը 7 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Մինչև 14 տարեկան պատանիների պայքարում 6.5 միավորով հաղթող է ճանաչվել Մանվել Առաքելյանը:

Աղջիկների պայքարում 6 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ