Logo

Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական չեմպիոն (տեսանյութ)

10:14 / 26.11.2022• Բռնցքամարտ
null

Էրիկ Իսրայելյանը (60 կգ) տպավորիչ հաղթանակով նվաճել է Իսպանիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եվրոպայի գործող չեմպիոնը եզրափակիչի բոլոր՝ 3 ռաունդներում առավելության է հասել վրաց Գոչա Գուրդալավայի նկատմամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ տարել հաղթանակ:

Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիռչառին:

Էրիկ Իսրայելյանը նվաճեց Հայաստանի թիմի միակ մեդալը երիտասարդական ԱԱ-ում։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկով և ներկայացուցիչ չուներ միայն 48 կգ և գերծանր քաշային կարգերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ