Էրիկ տեն Հագը նշանակվել է «Բայերի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
Նիդերլանդցի մասնագետը լևերկուզենյան ակումբում փոխարինել է Չաբի Ալոնսոյին։ Վերջինը գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։
55-ամյա Տեն Հագը նախկինում մարզել է «Մանչեսթեր Յունայթեդը», «Այաքսը», «Ուտրեխտը», «Բավարիա II»-ը, «Գոու Ըհեդ Իգլսը» և այլ թիմեր։


